Ավելի վաղ գերմանացի տնտեսագետ Ախիմ Տրյուգերը հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումը կարող է հանգեցնել Գերմանիայում հարյուր հազարավոր աշխատատեղերի կորստի։
Հաղորդվել է նաև, որ Գերմանիան «ճգնաժամային պլան» է պատրաստում Ռուսաստանից գազի մատակարարումների հանկարծակի դադարեցման դեպքում։
ABNews
Ռուսական գազի մատակարարումների հարցը հանգեցրել է Եվրոպայի պառակտմանը․ տնտեսագետ
Լուրեր | 2022/05/12 02:01

Տնտեսագետ Էրդալ Կարագելը նշել է, որ Եվրոպան երկու մասի է բաժանվել ռուսական գազի մատակարարումների վերաբերյալ հարցերի շուրջ։
Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանից բնական գազի ներկրման դադարեցման պատճառով եվրոպական որոշ երկրներ կկանգնեն մեծ ռիսկերի առաջ։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան ՝ Եվրոպայի առաջատար տնտեսություններից մեկը, իր սպառած բնական գազի մոտ 40%-ը ներկրում է Ռուսաստանից, Ֆրանսիան ՝ 25%-ը, իսկ Իտալիան ՝ մոտ կեսը։
Սակայն, օրինակ, Բրիտանիան և Իսպանիան ավելի քիչ են կախված Ռուսաստանի վառելիքից։
«Շատ երկրներ լիովին կախված են Ռուսաստանից, կողմերի տարաձայնությունները, թե ինչպես և երբ են լուծելու այդ հարցը, շարունակվում են։ Նրանք լիովին չեն բավարարել էներգակիրների համար ռուբլով վճարելու տարբերակը կյանքի կոչելու Ռուսաստանի պահանջը։ Հետևաբար, դրանք բաժանվում են երկուսի, որովհետև Ռուսաստանից գազային կախվածության բարձր տեմպերն անմիջապես չեն դադարի, և մեծ մտավախություն կա, որ դա տնտեսական անկում կառաջանա»,- գրում է Կարագելը։
Ավելի վաղ գերմանացի տնտեսագետ Ախիմ Տրյուգերը հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումը կարող է հանգեցնել Գերմանիայում հարյուր հազարավոր աշխատատեղերի կորստի։
Հաղորդվել է նաև, որ Գերմանիան «ճգնաժամային պլան» է պատրաստում Ռուսաստանից գազի մատակարարումների հանկարծակի դադարեցման դեպքում։
Ավելի վաղ գերմանացի տնտեսագետ Ախիմ Տրյուգերը հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումը կարող է հանգեցնել Գերմանիայում հարյուր հազարավոր աշխատատեղերի կորստի։
Հաղորդվել է նաև, որ Գերմանիան «ճգնաժամային պլան» է պատրաստում Ռուսաստանից գազի մատակարարումների հանկարծակի դադարեցման դեպքում։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
