«Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ»–ի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները 2023թ․–ին ավելացել են 12-15%–ով
Լուրեր |
«Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ»–ի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները 2023թ․–ի արդյունքում գրանցել են 12-15%–անոց աճ, չնայած ամբողջ տարվա ընթացքում իրականացրած զգուշավոր ներդրումային քաղաքականությանը, ասաց «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ»–ի տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը «Ամունդի–Ակբա 2024 տնտեսական համաժողովի» ընթացքում։
Նա նշեց, որ զարգացող երկրների կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների թուլացումն էականորեն նպաստել է ֆինանսական շուկաների վերականգնմանն ու տարեկան եկամտաբերության ձևավորմանը։
Միաժամանակ, Ասլանյանի խոսքով, բաժնետոմսերի շուկան զարգացող երկրներում 2023թ․–ին արձանագրել է 10%–անոց աճ։
«Այս ցուցանիշն ավելի համեստ է՝ զարգացած երկրների համեմատ, սակայն աճը երկնիշ է», – ասաց նա՝ ավելացնելով, որ նման զարգացման գլխավոր «մեղավորը» Չինաստանն էր, որտեղ գրանցվում էր խորը անկում՝ 11%–ի չափով։
Ասլանյանը նաև նշեց, որ պարտքային շուկան ևս դրական է արձագանքել գնաճի նվազմանն ու կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների մեղմացմանը։ «Զարգացող երկրներում ունենք 10-13% աճ պարտատոմսերի մասով ինչպես արտարժույթով, այնպես էլ ազգային արժույթով», – ասաց նա։
Ասլանյանն ընդգծեց, որ Հայաստանն այդ զարգացումներից մի կողմում չի մնացել։
«Գնաճի նվազման և Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման շնորհիվ մենք տեսնում ենք, որ դրամային կանխիկության և երկարաժամկետ պարտատոմսերի ոլորտում եկամտաբերությունը 2023թ․–ին բավականին լավն էր՝ 12% և 18%», – ասաց նա։
Խոսելով ապրանքահումքային շուկաների մասին՝ ընկերության փոխտնօրենը նշեց նախորդ տարի գրանցված անկումը՝ 4%–ի սահմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազմամբ։
«Բացառություն էր ոսկու շուկան, որտեղ աճը տպավորիչ էր՝ 13% դրամավարկային պայմանների մեղմացման, աշխարհաքաղաքական գործոնների և որպես հեջավորման գործիք՝ ոսկու հատուկ դերի հաշվին», – ասաց նա։
Ազգային արժույթի համատեքստում Ասլանյանը նշեց, որ 2022թ․–ին զգալի ամրապնդումից հետո 2023թ․–ին տեղի ունեցավ դրամի որոշակի արժեզրկում 3-4%–ի սահմաններում ինչպես եվրոյի, այնպես էլ դոլարի նկատմամբ։
«Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և Ակբա բանկը։ 2023թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ Ընկերության կարավարման ներքո ակտիվները կազմում են ավելի քան 417 մլրդ դրամ։
«Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ»–ը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/14 22:00
Հունվարի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/14 19:19
Հունվարի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 27–ը չի զեկուցվում (ուղիղ)
2026/01/15/ 11:11 -
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
2026/01/15/ 09:57 -
Հունվարի 14-ի բիզնես լուրերը
2026/01/14/ 22:00 -
Հունվարի 14-ի կարևոր լուրերը
2026/01/14/ 19:19 -
Աշխատասիրությու՞ն, թե՞ տաղանդ․ որն է հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհը
2026/01/14/ 19:00 -
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
2026/01/14/ 16:57 -
Թոփ 50 համալսարանների շրջանավարտները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից՝ ՀՀ-ում աշխատանքի պայմանով
2026/01/14/ 16:39 -
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով հանձնվեցին ՀՀ-ին. Փաշինյան
2026/01/14/ 16:25 -
Հեղուկ գազի գինը տատանվում է․ հիմնական պատճառները
2026/01/14/ 15:22 -
«Օդի տուրքը» տարեկան ապահովում է 15–16 մլրդ դրամ եկամուտ․ քննարկվում է չեղարկման հնարավորությունը
2026/01/14/ 15:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 թ․