ABNews
Ավտոարտադրություն. Իրանն` աշխարհի տասներորդ խոշոր ավտոարտադրողը
Լուրեր | 2022/11/25 05:52

Ներկայացնելով Իրանը որպես 2022 թվականի 9 ամսվա ընթացքում ավտոմեքենաների 10-րդ խոշոր արտադրողն աշխարհում`Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան հայտարարել է, որ Իրանն այս ընթացքում արտադրել է ավելի շատ ավտոմեքենա, քան Ֆրանսիան, Անգլիան և Իտալիան:
Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան հայտնել է, որ այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում աշխարհում արտադրված ավտոմեքենաների ընդհանուր թիվը կազմել է 49 817 000 միավոր:
Իրանն անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրել էր 723 հազար 726 ավտոմեքենա, սակայն այս տարվա նույն ժամանակահատվածում Իրանում ավտոմեքենաների արտադրությունն աճել է 31,2 տոկոսով` հասնելով 949 հազար 817 մեքենայի:
Իրանն այս տարվա 9 ամսվա ընթացքում ունեցել է աշխարհում ավտոմեքենաների ընդհանուր արտադրության 1.9 տոկոս բաժինը և ճանաչվել է որպես աշխարհի տասներորդ խոշոր ավտոարտադրողը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
