ABNews
Մենեջմենթի խնդիրների պատճառով ՀՀ-ի եւ ՌԴ-ի համար Փոթիի լաստանավը չի գործում
Լուրեր | 2022/10/17 07:03

Վրացական Փոթի նավահանգստի նիդեռլանդական օպերատորն առայժմ չի կարող համաձայնեցնել լաստանավով փոխադրումները հայկական ապրանքների համար։ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը ասել էՌիա Նովոստիին: Արման Խոջոյանը նշել է, որ այս լաստանավային հաղորդակցության նախագիծը շատ կարեւոր է երկրի համար, ինչպես Հայաստանից Ռուսաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ ապրանքների փոխադրման առումով։ Բայց քանի որ Փոթի նավահանգստի կառավարումն իրականացնում է հոլանդական ընկերությունը, նրանք հիմա ինչ-որ խոչընդոտներ են ստեղծում: Նա ավելացրել է, որ երթուղին պետք է աշխատեր վաղուց, բայց «խնդիրն այժմ կապված է Փոթի նավահանգստի մենեջմենթի հետե։ Այնուամենայնիվ, կողմերը փորձում են լուծել վիճելի հարցերը, բանակցությունը շարունակվում է, ասել է նախարարության ներկայացուցիչը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
