Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում
Լուրեր |
ԱրարատԲանկի հովանավորությամբ մայիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աննախադեպ համերգը:
Իրադարձությունը կայացավ ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում՝ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության գործընկերությամբ:
Այս բացառիկ մշակութային իրադարձությունն առանձնահատուկ էր նաև իր սոցիալական բաղադրիչով: ԱրարատԲանկի նախաձեռնությամբ համերգին ուղղված գումարի մի մասը կհատկացվի Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի կրթական պայմանները բարելավելուն:
«Որպես Բելգիայի դեսպան՝ ինձ համար, իհարկե, գերնպատակ է նպաստել երկու ժողովուրդների, երկու երկրների միջև բուռն հարաբերությունների զարգացմանը, և այսօրվա նույն Hooverphonic խմբի կատարումը այս հրաշալի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ այդ գործի մի մասն է, իսկ այս ծրագիրը կայացել է ԱրարատԲանկի հետ համագործակցությամբ»,- նշել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։
https://www.youtube.com/watch?v=BA69PRblSGQ&feature=youtu.be
«Մենք համոզված ենք, որ մշակույթին և արվեստին ուղղված այն միջոցառումները, որոնք սահմաններ չեն ճանաչում և ըստ էության համախմբում են համայն աշխարհի մարդկանց, ևս շատ կարևոր են։ Սա մի ինքնատիպ հնարավորություն է հենց արվեստի և մշակույթի խմբերի՝ միասնական գործելու և աշխարհին այդ դրական ուղերձները հղելու համար»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
«Նմանօրինակ համերգները, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունում հատկապես հայ հանդիսատեսին ներկայացնելը մեզ համար շատ կարևոր է։ Շատ ուրախ ենք, որ կարողացանք ունենալ այնպիսի աջակից՝ ի դեմս ԱրարատԲանկի, ինչն իրականություն դարձրեց այս գեղեցիկ համերգը»,- նշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։
Հայտնի Hooverphonic-ի համերգը վերածվեց իսկական երաժշտական տոնի՝ հանդիսատեսին պարուրելով անմոռանալի զգացողություններով և ստեղծելով մտերմիկ կապ երգիչների ու ունկնդիրների միջև։ Յուրաքանչյուր կատարման ավարտին հնչում էին բուռն ծափահարություններ, իսկ համերգի վերջում ողջ դահլիճը հոտնկայս, երկարատև ծափահարություններով արտահայտեց իր հիացմունքը։ Միջոցառումը ոչ միայն հարստացրեց հայաստանյան մշակութային կյանքը, այլեւ դարձավ հիշարժան փորձառություն բոլոր երաժշտասերների համար՝ բարձր նշաձող սահմանելով նմանատիպ հետագա նախաձեռնությունների համար։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/19 22:00
Մարտի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/19 19:19
Մարտի 19-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 19-ի կարևոր լուրերը
2026/03/19/ 22:00 -
Մարտի 19-ի բիզնես լուրերը
2026/03/19/ 19:19 -
Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլին
2026/03/19/ 18:42 -
Աշխատանքային սթրեսը ձեզ հետ տուն մի՜ տարեք․ օգտակար խորհուրդներ՝ հարաբերություններ չփչացնելու համար
2026/03/19/ 18:16 -
Հայաստանը առաջատար է ԵԱՏՄ-ում շինարարության աճով
2026/03/19/ 17:58 -
Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին
2026/03/19/ 17:46 -
Այսօր մենք Իրանին կհասցնենք պատերազմի ողջ ընթացքում ամենախոշոր հարվածը․ ԱՄՆ պաշտպանության նախարար.
2026/03/19/ 17:26 -
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 140 մլն եվրո աջակցություն․որ ուղղություններով կծախսվի գումարը
2026/03/19/ 17:20 -
Հյուսիսում և հարավում մոլեգնող պատերազմի պայմաններում Հվ. Կովկասով անցնող երթուղիները դառնում են ավելի կարևոր. ԵՄ հանձնակատար
2026/03/19/ 17:15 -
Բուհերում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է
2026/03/19/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ամփոփեց իր պարտատոմսերի առաջին թողարկումը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.