Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը
Լուրեր |
IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը։ Բանկից տեղեկացնում են, որ վերաբացվել է Արաբկիր մասնաճյուղը։
IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ մասնաճյուղային ցանցի վերազինումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Բանկի աշխատանքի և ուշադրության կենտրոնում միշտ հաճախորդն է։
«Մեր թվային հարթակների հնարավորություններն ընդլայնելուն զուգահեռ՝ չենք դադարում կատարելագործել մեր մասնաճյուղերը նրանց համար, ովքեր գերադասում են ֆիզիկապես գտնվել Բանկի մասնաճյուղում ու տեղում կատարել անհրաժեշտ գործարքները։ Հաճախորդի հարմարավետությունն ու կարիքները մեզ համար առաջնային են», - ասում է Արթուր Քոչարյանը։
IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավարի տեղակալ Սմբատ Ավագյանի խոսքով ՝ նոր մասնաճյուղն էլ ավելի հարմարավետ է ու տեխնիկապես հագեցած, իսկ աշխատանքային շաբաթը՝ ավելի երկար։ «Մասնաճյուղում առկա են ժամանակակից բոլոր հարմարությունները արագ ու հարմարավետ սպասարկման համար։
Այստեղ տեղակայված է նաև IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտին, որի միջոցով կարող եք ընդամենը մի քանի հպումով կատարել բոլոր ֆինանսական գործարքները։ Բացի այդ, մասնաճյուղը կսպասարկի նաև շաբաթ օրը, որպեսզի աշխատանքային օրերին զբաղված մեր հաճախորդները ևս հնարավորություն ունենան կատարել իրենց անհրաժեշտ գործարքները», - ասում է Սմբատ Ավագյանը։
«Արաբկիր» մասնաճյուղի հասցեն է Կոմիտասի պողոտա 56/162։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում։
IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենալայն ցանցը Հայաստանում՝ ավելի քան 22․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։
Մանրամասն՝ տեսանյութում:
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․