ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի տեմպերը մինչեւ տարեվերջ բարձր կմնան
Լուրեր |
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կարծիքով, Հայաստանում դրամավարկային պայմանների մեղմացումը կարագացնի գների աճը,- գրում է banks.am-ը:
«Սեպտեմբերի 12-ին ՀՀ Կենտրոնական բանկը երրորդ անգամ անընդմեջ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 9,5%: Դրամավարկային պայմանների թուլացումը կնպաստի գների աճի արագացմանը մինչեւ 2023 թվականի վերջ - 2024 թվականի սկիզբ: Միեւնույն ժամանակ, գնաճամետ ռիսկերը, որոնք ի հայտ եկան այս տարվա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, կսահմանափակեն դրամավարկային քաղաքականությունը մեղմելու կարգավորիչի հնարավորությունները»,- ասվում է ԵԱԶԲ-ի Մակրոտնտեսական ուսումնասիրության նոր թողարկման մեջ:
«Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է նախորդ տարվա աճից հետո, սակայն շարունակում է բարձր մնալ։ Հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է 10,4%-ով։ Հիմնական դեր է խաղացել ծառայությունների ոլորտը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային տրանսպորտի եւ հանրային սննդի արտադրանքի ընդլայնման պայմաններում: Բանկային ոլորտում եւ մշակող արդյունաբերությունում անկումը շարունակվել է օգոստոսին՝ անցյալ տարվա այս ոլորտների զգալի ընդլայնումից հետո: Միեւնույն ժամանակ, շինարարության աճը մնում է կայուն՝ հիփոթեքային վարկավորման բարձր մակարդակի ֆոնին»,- ասվում է փաստաթղթում։
Հեղինակները նշում են, որ Հայաստանի տնտեսությանը շարունակում են աջակցել դրամական մուտքերի էական ծավալները։
«Հայաստանի տնտեսության աճի տեմպերը բարձր կմնան մինչեւ տարեվերջ։ Կա նաեւ ՀՆԱ-ի ավելի բարձր մակարդակ ձեւավորվելու հավանականություն՝ պայմանավորված Ղարաբաղի բնակչության Հայաստան վերաբնակեցման համատեքստում սպառողական պահանջարկի աճի հետ»,- նշում են ԵԱԶԲ տնտեսագետները։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․