Google-ը ներկայացրել է արհեստական բանականության գործիք, որը կօգնի գովազդել ապրանքները
Լուրեր |
Google-ը ներկայացրել է արհեստական բանականության նոր գործիք՝ Product Studio-ն, որը կօգնի ձեռներեցներին գովազդել իրենց արտադրանքը,- գրում է News.am Tech-ը։
Ինչպես տեղեկացնում է Techcrunch.com-ը, գործիքը վաճառողներին թույլ կտա անվճար ստեղծել իրենց արտադրանքի լուսանկարները կամ փոխել արդեն արված լուսանկարները՝ առանց նոր ֆոտոշարքի համար վճարելու:
Օրինակ՝ մաշկի խնամքի միջոցներ արտադրողը կարող է արհեստական բանականության միջոցով ստեղծել գոյություն ունեցող կրեմի լուսանկարի նոր տարբերակներ՝ «շրջապատված դեղձերով, հետևի պլանում արևադարձային բույսերով»։ Գործիքը կարող է օգտագործվել նաև շեղող ֆոները հեռացնելու և փոքր կամ ցածր լուծաչափով պատկերների որակը բարելավելու համար:
Google Marketing Live միջոցառման շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Google-ի Merchant Shopping-ի փոխնախագահ և գլխավոր մենեջեր Մեթ Մադրիգալը նշել է, որ առաջադեմ տեխնոլոգիաները, ներառյալ արհեստական բանականությունը, վաղուց մեծ դեր են խաղում Google Shopping-ի արտադրանքներում, և Product Studio-ն կօգնի այս տեխնոլոգիաները հասցնել նաև փոքր ու միջին բիզնեսին։
Google-ի ներկայացուցիչները նաև ասել են, որ ընկերությունների համար ավելի հեշտ է դարձել իրենց գովազդը Merchant Center Next-ում տեղադրելը: Ապրանքների ներկայացման լրահոսի կարգավորումը նույնպես պարզեցվել է. եթե նախկինում վաճառողները պետք է ձեռքով ավելացնեին իրենց ապրանքները, գները, պատկերները, նկարագրությունները և այլ տվյալներ, ապա Merchant Center Next-ն այժմ կկարողանա ավտոմատ կերպով լրացնել այդ տվյալները՝ օգտվելով վաճառողի կայքում առկա տվյալներից։ Վաճառողները կարող են խմբագրել այս ձևով լրացված տեղեկությունը կամ ամբողջությամբ անջատել այս ֆունկցիան։
Google-ը նաև վաճառողների համար հեշտացնում է իրենց աշխատանքի արդյունավետության վերլուծությունը՝ վերլուծական բոլոր հաշվետվությունները տեղափոխելով Performance ներդիր:
Այս թարմացումով վաճառողները կունենան մեկ ընդհանուր վայր, որտեղ կարելի է ամենավաճառվող ապրանքների մասին տեղեկություններ ստանալ, տեսնել, թե որ ընկերություններն են հայտնվում իրենց բիզնեսի կողքին և նույնիսկ կարող են տեսնել, թե ինչպես են գնորդները փոխազդում իրենց բիզնեսի հետ «Որոնում» և «Քարտեզներ» բաժիններում:
Նշենք, որ ԱՄՆ-ում Product Studio-ն վաճառողներին հասանելի կլինի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Իսկ թե երբ գործիքը հասանելի կլինի այլ երկրներում, դեռևս հայտնի չէ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․