Ozon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքը
Լուրեր |
Ozon Հայաստանը հայտարարում է Չինաստանից ապրանքների վաճառքի մեկնարկի մասին։
Մարքեթփլեյսի վիրտուալ ցուցափեղկին արդեն ներկայացված է ավելի քան 5 միլիոն ապրանք, որոնք գնորդները կարող են պատվիրել անմիջապես Չինաստանի ձեռնարկատերերից՝ հագուստից և կոշիկից մինչև կենցաղային տեխնիկա և տնային պարագաներ։ Պատվերների առաքումը Չինաստանից կտևի մոտ 3 շաբաթ և անվճար կլինի Հայաստանի ցանկացած կետի համար։
Հայաստանի բնակիչները կարող են ստանալ իրենց պատվերները HayPost-ի մասնաճյուղերում ամբողջ երկրի տարածքում։ Հանձնման մոտակա կետը կարելի է ընտրել պատվերը ձևակերպելիս՝ Ozon-ի կայքում կամ հավելվածում։
Հայաստանի բնակիչներին արդեն հասանելի է արդեն 5 միլիոնից ավելի ապրանք Չինաստանից՝ տարբեր կատեգորիաներում՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, կոսմետիկա, վերանորոգման պարագաներ, ավտոպարագաներ, կահույք և այլն։ Առաջիկայում տեսականին մի քանի անգամ կավելանա։ Միևնույն ժամանակ, Չինաստանից ներկրվող ապրանքների գները միջինում 15%-ով էժան են, քան նմանատիպ ապրանքներն այլ երկրներից։
«Հայաստանում ակտիվ գնորդների թիվը շարունակաբար աճում է. 2024 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով այն տարեկան կտրվածքով աճել է գրեթե 13 անգամ, իսկ պատվերների թիվը ավելացել է ավելի քան 30 անգամ։ Չինաստանից վաճառքների մեկնարկով կկարողանանք մեր գնորդներին առաջարկել ավելի մեծ պահանջարկ ունեցող ապրանքներ լավագույն գներով։ Միևնույն ժամանակ, չինացի ձեռնարկատերերը զգալի մրցակցություն չեն ստեղծի տեղական վաճառողների համար, քանի որ Չինաստանից առաքման ժամկետները զգալիորեն ավելի երկար են», – նշեց Հայաստանում Ozon-ի ղեկավար Հայկ Կարապետյանը։
Ozon-ը 2020 թվականից զարգացնում է միջազգային առևտրային ուղղությունը։ Այսօր ընկերությունն ունի ավելի քան 130 հազար վաճառող Չինաստանից, որոնք ապրանքներ են մատակարարում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի գնորդներին։
Ozon-ը Հայաստանի շուկա է մուտք գործել 2023 թվականի ամռանը՝ բացելով իր ներկայացուցչությունը և Երևանում գործարկելով տեսակավորման կենտրոնը։ 2024 թվականի մայիսին ընկերությունը հայտարարեց Հայաստանում առաջին ֆուլֆիլմենթ կենտրոնի գործարկման մասին, որի տարածքը կազմում է ավելի քան 2 500 մ²։ Հայաստանի գնորդները իրենց պատվերները ստանում են Ozon-ի բրենդավորված հանձնման կետերում, HayPost-ի բաժանմունքներում, կամ վաճառողի միջոցով։ 2024 թվականին Ozon-ը գործարկեց նաև սեփական սուրհանդակային առաքման ծառայությունը Երևանում։
—
OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 370 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից ու հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ։ Ի շնորհիվ զարգացած լոգիստիկ համակարգի, ավելի քան 53,5 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 550,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․