Financial Times-ը հայտնել է, որ Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները հասել են պատմական նոր բարձրակետերի ՝ Ռուսաստանից գազատարներով բնական գազի մատակարարումների կրճատման ֆոնին:
ABNews
Bild. Գազի բարձր գնի պատճառով Գերմանիայում տաք ջուրը մատակարարվում է սահմանափակ ժամով
Լուրեր | 2022/07/05 07:54

Գերմանիայում առաջին տանտերերը սկսեցին կրճատել տաք ջրի և ջեռուցման ժամերը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով գերմանական Bild թերթին։
Հրատարակության տվյալներով ՝ Սաքսոնական Դիպոլդիսվալդում տաք ջուրը կաշխատի միայն որոշակի ժամերի ՝ առավոտյան 4-ից 8-ը, 11-ից 13-ը և 17-ից 21-ը: Տանտերերն այս որոշումը կայացրել են գազի և էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով։
Նախօրեին Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը հայտարարել էր, որ Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման դեպքում կուտակված պաշարները կբավականացնեն մեկ կամ երկու ամիս։Ավելի վաղ Bild թերթը գրել էր, որ Գերմանիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը վախենում է գալիք ձմռանը ցրտահարությունից ՝ ռուսական գազի մատակարարումների կրճատման և Եվրամիությունում գնաճի հետ կապված խնդիրների ֆոնին։ Գերմանիայի բնակչության 91%-ը սկսել է սահմանափակել իր ծախսերը։
Financial Times-ը հայտնել է, որ Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները հասել են պատմական նոր բարձրակետերի ՝ Ռուսաստանից գազատարներով բնական գազի մատակարարումների կրճատման ֆոնին:
Financial Times-ը հայտնել է, որ Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները հասել են պատմական նոր բարձրակետերի ՝ Ռուսաստանից գազատարներով բնական գազի մատակարարումների կրճատման ֆոնին:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
