Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
Լուրեր |
Converse Mobile-ում հաճախորդներին համապարփակ բանկային ծառայություններ մատուցելու նկատառումով զգալիորեն ընդլայնվել է հավելվածում հասանելի ծառայությունների ցանկը և հնարավորությունները: Մասնավորապես.
Այսուհետ անմիջապես հավելվածից կարող եք բարձրացնել C360 փաթեթի դասը և օգտվել ավելի ընգրկուն և Ձեր կենսակերպին համապատասխան ծառայություններից և հատուկ առաջարկներից:
Դրա համար հավելվածում մուտք գործեք «Անձնական էջ», «C360», ապա սեղմեք «Դասի բարձրացում» կոճակը։
Ավելացվել է Զվարթնոց օդանավակայանի ծառայությունների վաուչերների ձեռքբերման հնարավորությունը: Մասնավորապես.
- Fast Track ծառայություն. Հիանալի առաջարկ է նրանց համար, ովքեր օդանավակայանում մտադիր են օգտվել արագ անցման հնարավորությունից,
- Business Lounge & Fast Track ծառայություն. տրամադրվում է միաժամանակ Fast Track անցման և Converse Business Lounge սրահ մուտքի հնարավորություն թռիչքի սպասելու ընթացքն ավելի հարմարավետ դարձնելու համար,
- VIP Lounge ծառայություն. հնարավորություն է տալիս մուտք գործել Զվարթնոց օդանավակայանի VIP սրահ:
Վաուչեր ձեռքբերել կարելի է՝ հավելվածում մուտք գործելով «Վճարումներ և փոխանցումներ», «Վճարումներ», «Զվարթնոց», ապա՝ ընտրելով անհրաժեշտ ծառայությունը: Վաուչերը Ձեզ կուղարկվի Բանկում գրանցված էլ․ փոստով և հասանելի կլինի հավելվածում՝ «Անձնական էջ», «Իմ վաուչերները» բաժնում։
Կարող եք դիտել Converse Mobile-ին կցված այլ բանկերի քարտերի մնացորդները՝ հավելվածում մուտք գործելով «Իմ պրոդուկտները», «Կցված քարտեր», ապա ընտրելով քարտը և սեղմելով «Ցուցադրել մնացորդը»։
Quick Actions. Այս ֆունկցիան օգնում է առանց հավելվածը բացելու արագ հասանելիություն ստանալ ամենահաճախ օգտագործվող ծառայություններին: Դրանից օգտվելու համար բավարար է սմարթֆոնի էկրանին սեղմած պահել հավելվածի լոգոն, ապա բացված էջում ընտրել ծառայությունը՝
- Փոխանցում քարտին,
- Փոխանցում ընկերոջը,
- Ավտոկայանատեղիի վճարում։
Թարմացվել է գույքահարկի վճարման ինտերֆեյսը, ինչի արդյունքում հաճախորդները կարող են.
- Կատարել գույքահարկի պարտավորությունների պարզ որոնում և ընտրություն,
- Վճարում կատարել մեկ քայլով, որի արդյունքում խմբային վճարման դեպքում յուրաքանչյուր գույքի համար ձևավորվում է առանձին անդորրագիր։
Անվտանգության ապահովման նպատակով PIN կոդի փոփոխության ժամանակ ավելացվել է OTP-ի մուտքագրման պահանջը: Իսկ Ձեր ֆինանսների անվտանգությունը կապահովվի «trusted device»-ի շնորհիվ. սա գաջեթն է (սմարթֆոն կամ պլանշետ), որը Բանկի համակարգի կողմից ճանաչվում է որպես վստահելի և ապահով` հաճախորդի կողմից իր բանկային հաշիվ մուտք գործելու և Converse Mobile հավելվածով ֆինանսական գործարքներ կատարելու համար: Դա, որպես կանոն, այն գաջեթն է, որով հաճախորդը հիմնականում մուտք է գործում մոբայլ հավելված:
Այս տեխնոլոգիայի շնորհիվ, եթե անգամ զեղծարարները հասանելիություն ստանան հաճախորդների անձնական ու բանկային տվյալներին, չեն կարողանա մուտք գործել Ձեր Converse Mobile:
Բանկում նշել են, որ հավելվածի թարմացումները լինելու են շարունակական և միտված են լինելու հավելվածի օգտատերերին թվային համապարփակ ծառայությունների մատուցմանը լավագույն ֆինանսական փորձառությամբ ապահովելու նպատակով։
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/20 22:00
Հունվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և ,իջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/20 19:19
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 20-ի բիզնես լուրերը
2026/01/20/ 22:00 -
Ավելի լավ աշխատանքային միջավայրի ձևավորումը սկսվում է «շնորհակալություն» ասելուց․ օգտակար խորհուրդներ
2026/01/20/ 21:00 -
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը` միջազգային հավաքների կենտրոն․ մարզահամալիրում տարեսկզբին մարզվում են 200-ից ավելի մարզիկներ
2026/01/20/ 20:30 -
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
2026/01/20/ 19:19 -
Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում
2026/01/20/ 17:21 -
Թրամփը խոստացել է 200 % մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ
2026/01/20/ 15:56 -
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մասը կպահպանվի. հնարավոր ռիսկերը՝ ՀՀ տնտեսության համար. զեկույց
2026/01/20/ 15:45 -
ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿ
2026/01/20/ 13:12 -
Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային «գողությունը»
2026/01/20/ 12:53 -
18,3 տրիլիոն դոլար՝ մի քանի ձեռքերում․ անհավասարության վտանգավոր աճը աշխարհում
2026/01/20/ 12:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․