Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Լուրեր |
Մի դրամի ուժն ամփոփեց ապրիլ ամսվա արդյունքները, և, ինչպես հայտարարվել էր նախապես, հավաքագրված ողջ գումարը՝ 4․919․726 դրամն ուղղվեց պատերազմներին մասնակցած տղաների սոցիալ-կրթական հարցերով զբաղվող «4090» բարեգործական հիմնադրամին։
Իսկ մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն է, որը ստեղծվել է 2020 թվականից հետո՝ միավորելու և աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: Նշենք, որ «Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում և իր հարկի տակ հյուրընկալում է Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններից 6-13 տարեկան 300-ից ավելի երեխաների։
Իդրամ և IDBank ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է, - «Մեծ անհամբերությամբ ենք սպասում «Հայորդի» ճամբարին, քանի որ այն հրաշալի առիթ է նորից հանդիպելու, շփվելու մեզ արդեն հարազատ դարձած երեխաների հետ, որոնք կյանքի բարդագույն փորձություններ հաղթահարելուց հետո, կարծես թե վերադառնում են բնականոն մանկություն։
Նշեմ, որ բացի ֆինանսական բաղադրիչից, ճամբարին միանալու ենք նաև կրթական ծրագրով ու երեխաների հետ անցկացնելու ենք ֆինանսական գրագիտության հետաքրքիր ու կարևոր դասընթաց։ Ի դեպ, «Մի դրամի ուժն» ու «Հայորդին» տարեկիցներ են և այս տարի նշում ենք մեր 5-ամյակները։ Շնորհավորում եմ և ուրախ եմ, որ այս ամբողջ ժամանակահատվածը երկուստեք լի է եղել բազմաթիվ կարևոր համագործակցություններով»։
«Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» առաջիններից է եղել, որ կանգնել է հիմնադրամի կողքին․ «IDBank-ը և Իդրամը 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից տարբեր նախաձեռնությունների և ծրագրերի միջոցով ապացուցել են, որ ամենակարևոր արժեքը մարդն է՝ լինելով Հայրենիքի համար իրենց կյանքը զոհված հայորդիների ընտանիքների կողքին։ Անչափ ուրախ եմ, որ հենց նրանք են մեր գործընկերները և մշտապես մեր երեխաների կողքին են։ Շնորհակալ ենք «Մի դրամի ուժին»՝ տարիներ շարունակ բարին գործելու և մեր հերոսների ընտանիքների կողքին լինելու համար»,-նշեց Վաչե Վարդանյանը։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/17 22:00
Մարտի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/17 19:19
Մարտի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 17-ի կարևոր լուրերը
2026/03/17/ 22:00 -
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով