Որ թղթադրամներն այլևս չեն գործի. Կենտրոնական բանկ
Լուրեր |
Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2026 թ. ապրիլի 15-ից Հայաստանի դրամաշրջանառությունից դուրս կգան 2-րդ սերնդի թղթադրամները: Սա նշանակում է, որ նշված ամսաթվից հետո այս թղթադրամները այլևս չեն օգտագործվի որպես օրինական վճարամիջոց, սակայն դրանք հնարավոր կլինի անվճար փոխանակել:
Ինչու է անհրաժեշտ այս քայլը
Երկրորդ սերնդի թղթադրամները (թողարկված 1999-2015 թթ.) շրջանառության մեջ գտնվելու ընթացքում կրել են բնականոն մաշվածություն: Միևնույն ժամանակ, 3-րդ սերնդի նոր թղթադրամները (Պարույր Սևակ, Վիլյամ Սարոյան, Կոմիտաս, Հովհաննես Այվազովսկի) գրեթե ամբողջությամբ փոխարինել են հին նմուշները:
Ըստ ԿԲ տվյալների՝ 2025 թ. մարտի 1-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող թղթադրամների հարաբերակցությունը հետևյալն է.
| Անվանական արժեք | 3-րդ սերնդի տեսակարար կշիռ (%) | 2-րդ սերնդի տեսակարար կշիռ (%) |
|---|---|---|
| 1000 դրամ | 84% | 16% |
| 5000 դրամ | 84% | 16% |
| 10,000 դրամ | 82% | 18% |
| 20,000 դրամ | 93% | 7% |
Հաջորդող 12 ամիսների ընթացքում 2-րդ սերնդի թղթադրամների տեսակարար կշիռը կիջնի մինչև 3-4%։
Որ թղթադրամներն են դուրս գալու շրջանառությունից
2026 թ. ապրիլի 15-ից շրջանառությունից կհանվեն հետևյալ 2-րդ սերնդի թղթադրամները.
-
500 դրամ (Ալեքսանդր Թամանյան, թողարկման տարիներ՝ 1999)
-
1000 դրամ (Եղիշե Չարենց, թողարկման տարիներ՝ 1999, 2001, 2011, 2015)
-
5000 դրամ (Հովհաննես Թումանյան, թողարկման տարիներ՝ 1999, 2003, 2009, 2012)
-
10000 դրամ (Ավետիք Իսահակյան, թողարկման տարիներ՝ 2003, 2006, 2008, 2012)
-
20000 դրամ (Մարտիրոս Սարյան, թողարկման տարիներ՝ 1999, 2007, 2009, 2012)
Ինչ պետք է իմանան քաղաքացիները
-
Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը այս թղթադրամները կմնան օրինական վճարամիջոց:
-
Դրանից հետո քաղաքացիներն իրենց ունեցած հին թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ բոլոր առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:
-
Փոխանակման ժամկետների կամ գումարի սահմանափակումներ նախատեսված չեն:
Ինչու պետք է փոխանակել թղթադրամները
Չնայած հին թղթադրամները մնում են փոխանակման ենթակա, դրանք 2026-ի ապրիլի 15-ից հետո չեն կարող օգտագործվել առօրյա գնումների կամ վճարումների համար: Ուստի, Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին նախապես կազմակերպել իրենց մոտ գտնվող հին թղթադրամների փոխանակումը, խուսափելու համար հետագա անհարմարություններից
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/23 22:00
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/23 19:19
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 24-ի կարևոր լուրերը
2026/01/24/ 19:19 -
Դիմադրողականություն սթրեսի նկատմամբ․ աշխատանքային ու անձնային հաղթանակի արդյունավետ միջոցներ
2026/01/24/ 16:53 -
Հունվարի 23-ի բիզնես լուրերը
2026/01/23/ 22:00 -
Հունվարի 23-ի կարևոր լուրերը
2026/01/23/ 19:19 -
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 24, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․