Հունիսի 3-ի բիզնես լուրերը
Լուրեր |
ԲՏԱ նախարարը և Իրանի դեսպանը այցելել են «Ինժեներական քաղաք»
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այցելել են «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարության ավարտին։ Դեսպան Սոբհանին շեշտել է հայ-իրանական տեխնոլոգիական համագործակցության շարունակականությունը։
ԵՊՀ-ի համար պետական միջոցներով ձեռք է բերվել 3 մլրդ դրամի սարքավորում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022-2024 թթ. պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ։
X-ն ու Visa-ն գործարկում են X Money վճարային ծառայությունը
X հարթակը Visa-ի հետ համատեղ ներկայացրել է X Money-ն՝ նոր ֆունկցիա, որը թույլ կտա բանկային և քարտային փոխանցումներ կատարել հենց սոցիալական մեդիայի ներսում։
Ռուսաստանում կրիպտոօպերացիաների ծավալը կտրուկ աճել է
ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թ․ վերջից 2025 թ․ առաջին եռամսյակում կրիպտոօպերացիաների ծավալը հասել է 7,3 տրլն ռուբլու՝ 51.1% աճով։ Մասնագետները պատճառը տեսնում են ԱՄՆ-ի մեղմ կարգավորողական քաղաքականության մեջ։
Արտասահմանյան բիզնեսը դեռ չի վերադառնում ռուսական շուկա
ՌԴ արդյունաբերության նախարարության գնահատմամբ՝ արտասահմանյան ընկերությունները դեռևս չեն շտապում վերադառնալ Ռուսաստան՝ շուկայում նոր հովանավորչական մոտեցումների պատճառով։
Գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության շեմը կրկնապատկվել է
Լիզինգի ծրագրի սահմանաչափը բարձրացվել է՝ 250 մլն-ից դառնալով 500 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում 2017-ից մինչ օրս տրամադրվել է 4199 միավոր գյուղտեխնիկա։
Ռուսական կողմը պահանջում է խստացնել բուսական արտադրանքի վերահսկողությունը
Ռոսսելխոզնադզորը նամակով դիմել է Հայաստանին՝ վերահսկողության ուժեղացման պահանջով՝ կապված բուսական արտադրանքի մեջ հայտնաբերված կարանտինային վնասատուների հետ։ Հակառակ դեպքում հունիսի 16-ից կարող են կիրառվել ժամանակավոր սահմանափակումներ։
Արտերկրում հանգստի նկատմամբ հետաքրքրությունը աճում է
Տուրիզմի ֆեդերացիայի տվյալներով՝ այս տարի հայաստանցիների արտերկիր ուղևորությունների պահանջարկն աճել է։ Հատուկ նախապատվություն է տրվում ծովափնյա մատչելի հանգստի՝ հատկապես Եգիպտոսում, Վրաստանում և եվրոպական երկրներում։
Մեծ Բրիտանիայում բնակարանների գները շարունակել են աճել
Մայիսին բնակելի գույքի արժեքն աճել է 3.5%-ով՝ մեկ բնակարանի միջին գինը հասնելով 370.4 հազար դոլարի։ Գնորդները շտապում են գործարքներ կատարել մինչև նոր հարկային դրույքաչափերի ուժի մեջ մտնելը։
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/3hNnbnbxGGw Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․