Մաքսային մարմինը պարզեցնում է ոչ անձնական ապրանքների հայտարարագրումը
Լուրեր |
Ի՞նչ պետք է իմանալ ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու վերաբերյալ
Մաքսային բարեփոխման արդյունքում, ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող են լրացնել ոչ միայն ֆիզիկական անձը կամ մաքսային միջնորդը, այլ դա կարող է անել նաև մաքսային մարմինն՝ առցանց և անվճար:
Մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.
Քայլ 1
Պետք է փոխադրող ընկերության կողմից տրամադրված էլեկրտոնային փոստի հասցեին ուղարկել նույնականացման քարտի երկկողմանի լուսանկարը կամ անձնագրի հիմնական էջերի լուսանկարները, գրանցման հասցեն և բջջային հեռախոսահամարը:
Քայլ 2
Անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմում՝ www.trade.gov.am հարթակում գրանցվելու համար օգտանուն և գաղտնաբառ ստանալու վերաբերյալ:
Քայլ 3
Պետք է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմում «Հայփոստ»-ի դեպքում՝ [email protected] հասցեին՝ ֆիզանձի փոխարեն մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիր լրացնելու համար։
Այս քայլերը ճիշտ կատարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Մաքսային մարմնի կողմից կլրացվի հայտարարագիրը և այն կուղարկվի ֆիզանձին: Ներկայացված տեղեկությունների ու փաստաթղթերի թերի լինելու դեպքում՝ դրանք էլեկտրոնային փոստի միջոցով կվերադարձվեն հետ, որտեղ նշված կլինի վերադարձման պատճառն ու անհրաժեշտ լրացուցիչ տեղեկությունների ցանկը։Հայտարարագիրը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, պետք է վավերացնել այն՝ էլեկտրոնային կամ ձեռքով ստորագրությամբ և էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել մաքսային ծառայողին։
Ապրանքների հայտարարագիրը վավերացնելու համար նախ և առաջ պետք է մուտք գործել www.trade.gov.am հարթակ, ընտրել «Ապրանքների հայտարարագիր» բաժինը և լրացնել ապրանքների հայտարարագրի հերթական համարը, այնուհետև սեղմել «Որոնել» կոճակը, ընտրել հայտարարագիրը և տպել այն, որից հետո հայտարարագրի 54-րդ դաշտում ստորագրել ձեռքով կամ դնել էլեկտրոնային ստորագրություն։
Առաջացած մաքսային վճարները, հարկերը և տուրքերը ֆիզանձը կարող է վճարել ցանկացած բանկի, դրա բջջային հավելվածի կամ վճարային տերմինալների միջոցով՝ փոխանցում կատարելով և պարտադիր նշելով 90 կոդը: Կարելի է վճարումը կատարել նաև առցանց եղանակով: Նշված գործողությունները ճիշտ կատարելու դեպքում մաքսային մարմնի կողմից կիրականացվեն համապատասխան մաքսային գործառնություններ, և ֆիզանձը կարող է ապրանքներն ստանալ առաքանիներ փոխադրող ընկերությունից:
Մանրամասները՝ հոլովակում. https://www.youtube.com/watch?v=a6NBXwxzXNw Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34 -
Բժշկուհին մեղադրվում է երիկամի ապօրինի վաճառքին օժանդակելու համար
2026/03/17/ 14:32 -
Տնտեսական աճը արագացել է, տոկոսադրույքը պահպանվել է անփոփոխ․ ԿԲ
2026/03/17/ 14:30 -
Քաղաքացու վճարած ամեն հարկը տասնապատիկ ավելի վերադարձվում է. վարչապետ
2026/03/17/ 13:00 -
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6․50%
2026/03/17/ 12:46 -
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ԱՊՊԱ համակարգում․ մանրամասներ
2026/03/17/ 12:30 -
Մեկնարկում է գյուղատնտեսական կենդանիների անվճար պատվաստման ծրագիրը
2026/03/17/ 12:24 -
Երևանի քաղաքապետը կարևորում է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը
2026/03/17/ 12:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․