ABNews

Օնլայն տաքսիները կհարկվեն յուրաքանչյուր փոխադրման դեպքում

Լուրեր | 2022/07/28 06:46

Օնլայն տաքսիները  կհարկվեն յուրաքանչյուր փոխադրման դեպքում
Օնլայն տաքսինների համար կսահմանվի պետական տուրք յուրաքանչյուր փոխադրման դեպքում: Օրենքի փոփոխության նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Ըստ դրա` թեթև մարդատար ավտոմեքենաներով իրականացվող ուղևորների յուրաքանչյուր փոխադրման համար կգանձվի բազային 1000 դրամ տուրքի 0,1-ապատիկի չափ գումար, այսինքն՝ 100 դրամ: Պետական տուրքի գանձումը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Բացի պետական տուրքից, օրինագծում ներկայացված է նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը