ABNews

Տաթև-Աղվանի ճանապարհի 19.5 կմ-անոց նոր հատվածը պլանավորվում է նորոգել հաջորդ տարի

Լուրեր | 2022/09/01 06:36

Տաթև-Աղվանի ճանապարհի 19.5 կմ-անոց նոր հատվածը պլանավորվում է նորոգել հաջորդ տարի
Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և 580 մլն դրամ հատկացրեց մի քանի օբյեկտի շինարարական, նախագծման, փորձաքննության աշխատանքին: Գնել Սանոսյանը նշեց, որ 580 մլն դրամից 549 մլն դրամը շինարարության համար է, մնացած մասը՝ տեխնիկական, հեղինակային հսկողության և փորձաքննության: Նա նշեց, որ Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19.5 կմ-անոց նոր հատվածը պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին նորոգել: Նախարարը նշեց, որ վերջին տարիների մեծ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքի մեջ նաև բավական մեծ ուշադրություն են դարձնում կամուրջներին, որովհետև երբեմն դրանք չերևացող են, բայց կան մաշվածության և այլ խնդիրներ, որոնք պետք է կարգավորել:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը