ABNews

Սպիտակի ոլորանները նորոգվում են

Լուրեր | 2022/07/11 07:11

Սպիտակի ոլորանները նորոգվում են
Մեկնարկել է Սպիտակի ոլորանների նորոգումը: Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` Լոռու մարզով անցնող հատվածում աշխատում է ՙՃանապարհ՚ Ընկերությունը, տեխնիկական հսկողությունը` ՙՌ Քոնսալթ՚ ընկերությունը: https://youtu.be/5VtX7-NgEdk Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից, շխատանքի պայմանագրային արժեքը` մոտ 1 մլրդ 348 մլն դրամ: Այս պահին սկսվել են հողային աշխատանքները: Կնորոգվի երթևեկելի մասը, կնորոգվեն հենապատերը, կտեղադրվեն մետաղական արգելափակոցներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով: Աշխատանքն ավարտվելուց և ընդունվելուց հետո ճանապարհը 3 տարի կգտնվի երաշխիքային սպասարկման շրջանում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը