Նավթի գներն աճում են Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճում են ավելի քան 2.5 տոկոսով ռուսական նավթային ոլորտի դեմ ԵՄ պատժամիջոցների քննարկումների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները: Brent նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 2.85 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 118.91 դոլարի, WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 2.6 տոկոսով՝ հասնելով 112.81 դոլարի։