ABNews

Հոկտեմբերի 1-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/10/01 19:19

Հոկտեմբերի 1-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին

    2027 թ. պետական բյուջեի նախագծով եկամուտները նախատեսվում են 3 տրլն 829.9 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 298.1 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 468.2 մլրդ դրամ: Համայնքային բյուջեները գնահատվում են 417.6 մլրդ դրամ:

  • Վերացվել է Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը

    Լոգիստիկ բարդությունների և ներքին շուկայում առաջարկի ու պահանջարկի խախտման պատճառով վերացվել է ցեմենտի ներմուծման սահմանափակումը, ինչը հնարավորություն կտա ապրանքն ուղղել ոչ միայն Իրանից, այլև այլ երկրներից (օրինակ՝ Վրաստանից):

  • 4.06 մլրդ դրամ՝ 32.7 կմ ճանապարհների հիմնանորոգման համար

    Կառավարությունը 4 մլրդ 69 մլն դրամ կհատկացնի 3.5 կմ միջպետական, 9.6 կմ հանրապետական և 19 կմ մարզային-տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման ու վերահսկողության ծառայությունների համար:

  • Հայաստանը 250 միլիոն եվրոյի վարկային գիծ կստանա Ֆրանսիայից

    Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԱԶԲ-ի հետ համատեղ) Հայաստանին կտրամադրի 250 մլն եվրոյի վարկային գիծ (20 տարի մարման ժամկետով, 5 տարի արտոնյալ)՝ հանրային ֆինանսների կառավարման և գործարար միջավայրի բարելավման նպատակով:

  • Երկարաձգվել է սահմանամերձ բնակավայրերի սոցիալական աջակցությունը

    Մեկ տարով երկարաձգվել է 13 համայնքների 82 սահմանամերձ բնակավայրերի աջակցության ծրագիրը. բնակիչները կշարունակեն ստանալ գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի 50% փոխհատուցում, ինչպես նաև հողի հարկի 100% փոխհատուցում:

Միջազգային լուրեր

  • ԱՄՆ մասնավոր հատվածում սեպտեմբերին ստեղծվել է 90 հազար աշխատատեղ

    2026 թ. սեպտեմբերին ԱՄՆ մասնավոր հատվածն ավելացրել է 90 հազար աշխատատեղ (հիմնականում կրթության, առողջապահության և ծառայությունների ոլորտներում), ինչը գերազանցել է շուկայի սպասումները:

  • Հարավային Կորեան 200 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում

    ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համաձայնության են եկել Սեուլի կողմից ամերիկյան էներգետիկ ենթակառուցվածքներում մինչև 200 մլրդ դոլարի ներդրումներ կատարելու շուրջ, ինչը կստեղծի տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր:

  • Չինաստանն ուժեղացնում է հարկային վերահսկողությունը հարուստների նկատմամբ

    Անշարժ գույքի ճգնաժամի ֆոնին Չինաստանի հարկային մարմինները խստացրել են վերահսկողությունը խոշոր ընկերությունների, օֆշորային ակտիվների և Հոնկոնգում բնակիչների ունեցած ավելի քան 1.7 տրլն դոլարի ակտիվների նկատմամբ:

  • Ասիան ավելի պատրաստված է դիզելային վառելիքի դեֆիցիտին, քան Եվրոպան

    Մերձավոր Արևելքի հակամարտության և Ռուսաստանի արտահանման արգելքների ֆոնին, Bloomberg-ի գնահատմամբ, Ասիան դիզելի համաշխարհային դեֆիցիտին ավելի հեշտ կդիմակայի, քան Եվրոպան, որտեղ գների տարբերությունն էապես աճել է:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը