ABNews
Միջին նորոգման աշխատանքներ՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման մայրուղու վրա
Լուրեր | 2022/08/24 08:21

Մ5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման մայրուղու աջակողմյան հատվածը փակ է, շինարարական տեխնիկա է աշխատում, մեքենաների երթևեկը ձախ կողմով է: Ճանապարհը նորոգվում է: Քանի որ միջին նորոգման աշխատանքը սովորաբար ավելի արագ է ընթանում, խոստանում են ժամկետից շուտ ավարտել:Շինարարությունը կիրականացվի երկու գոտում էլ: Յուրաքանչյուրում նախատեսված է նորոգել մոտ 13.5 կմ: Նորոգվող աջ հատվածի պայմանագրային արժեքը 694,5 մլն դրամ է, ձախինը՝ 697 մլն: Տեխհսկողությունն իրականացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Մոտ 20 տարի չնորոգված ճանապարհին առաջացել էին ալիքներ, շինարարները հաշվում են՝ օրական տեղի է ունենում առնվազն 4-5 վթար: Խոստանում են՝ նորոգումից հետո ճանապարհը հարթ ու բարձրորակ կդառնա, երթևեկությունն էլ՝ անխափան ու ապահով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
