Մինչև բնակելի տան կառուցման ավարտը հնարավոր կլինի օգտվել եկամտահարկի վերադարձից
Լուրեր |
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում գործում է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս առաջնային շուկայում, այսինքն՝ անմիջապես կառուցապատողից, բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի տոկոսները հետ ստանալ վճարված եկամտային հարկի հաշվին:
Ըստ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի, մի կողմից քաղաքացիներին, մյուս կողմից՝ կառուցապատողներին է լավ հնարավորություն տալիս:
Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են տալիս անշարժ գույք գնողներին՝ մինչև ավարտական ակտ ստանալը, դեռ կառուցման փուլում, գնման իրավունքի պայմանագիր կնքել և հիփոթեքային վարկ ստանալով՝ դիմել նաև եկամտային հարկի փոխհատուցման արտոնության համար:
Խնդիրն այն է, որ օրենքում նշված «կառուցվող բազմաբնակարան շենքից» ձևակերպումը այս մեխանիզմից ինքնաբերաբար դուրս է թողնում բնակելի թաղամասերից բնակելի տուն գնելու գործարքները:
«Մեզ այս խնդրի մասին մի շարք կառուցապատողներ տեղեկացրել էին, հատկապես այն փոփոխությունից հետո, երբ մենք Երևանում սահմանափակեցինք եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը ու շեշտը դրեցինք մարզերի վրա:
Իսկ մարզերում հիմնականում կառուցվում են բնակելի տներ, այս գնման իրավունքի ինստիտուտի ներդրումը շատ կարևոր է մարզային համաչափ զարգացման տեսանկյունից: «Բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու» ձևակերպմանն ավելացրել ենք նաև «Բնակելի տուն» հասկացությունը:
Օրենքի ընդունումը թույլ կտա բնակելի տուն կառուցելու դեպքում կամ կառուցապատողներից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կնքել գնման իրավունքի պայմանագիր ու սկսել այս ամբողջ գործընթացը»,- ասաց Թունյանը:
Թունյանը նաև մանրամասնեց՝ եկամտային հարկի վերադարձը հիմա էլ է աշխատում բազմաբնակարան շենքերի ու բնակելի տների դեպքում: «Բայց տարբերությունը հետևյալն է. բազմաբնակարան շենքերի դեպքում կարող էր ամբողջ պրոցեսն սկսվել մինչև տունն ավարտին հասցնելը, իսկ բնակելի տների դեպքում կառուցապատողները կամ ձեռք բերողը պետք է սպասեր, մինչև շինարարությունը հասներ ավարտին, կլիներ ավարտական ակտ, նոր միայն կսկսվեր պրոցեսը: Մենք ժամանակային խնդիր էր լուծվում կառուցապատողների համար»,- ասաց Թունյանը:
Աղբյուրը՝ www.1lurer.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12 -
Մերձավոր Արևելքում վնասվել է 80-ից ավելի էներգետիկ օբյեկտ․ ՄԷԳ
2026/04/21/ 17:10 -
Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը
2026/04/21/ 17:09 -
HiPP «Գազար/Կարտոֆիլ» բանջարեղենային խյուս (190 գ) արտադրատեսակը չի ներմուծվել ՀՀ
2026/04/21/ 17:05 -
Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ
2026/04/21/ 17:03 -
Կանադան երկրորդ տարին անընդմեջ գերազանցում է զինված ուժերի համալրման պլանը
2026/04/21/ 16:59 -
«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին
2026/04/21/ 16:52 -
Նիդերլանդներում երկաթուղային տեսուչները սկսում են կրել տեսախցիկներ՝ ագրեսիան նվազեցնելու նպատակով
2026/04/21/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.