ABNews

Երթևեկության փոփոխություն՝ Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Լուրեր | 2026/11/10 18:16

Երթևեկության փոփոխություն՝ Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես`

Այվազովսկու փողոցում գործող լուսացույցի աջ ուղղության լրացուցիչ սեկցիայի կանաչ ազդանշանը կլինի մշտապես միացված, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Պոդգորիցայի փողոց աջ շրջադարձ կատարող փոխադրամիջոցների վարորդների համար կտեղադրվի տեղեկատու լուսային սեկցիա:

Միաժամանակ Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը