ABNews

Մեկնարկել է Ալավերդու զույգ կամուրջներից երկրորդի նորոգումը

Լուրեր | 2022/08/02 07:42

Մեկնարկել է Ալավերդու զույգ կամուրջներից երկրորդի նորոգումը
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի համաձայն մեկնարկել է Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից երկրորդի նորոգումը։ Կամուրջներից առաջինն արդեն իսկ նորոգվել է։ Ապամոնտաժվել է երկրորդ կամրջի հին ծածկը, այս պահին ամրացվում են հենարանները, կփոխվեն հեծանները, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կտեղադրվեն բազրիքներ, կկատարվեն այլ աշխատանքներ։ Հիմնադրամը հիշեցնում է, որ Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրն իրականացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը