ABNews

Մեծ Բրիտանիան կարգելի ածուխի, նավթի եւ ոսկու ներմուծումը Ռուսաստանից

Լուրեր | 2022/07/21 08:17

Մեծ Բրիտանիան կարգելի ածուխի, նավթի եւ ոսկու ներմուծումը Ռուսաստանից
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանից ածուխի, նավթի եւ ոսկու ներմուծման նկատմամբ: Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից, ածուխինը՝ օգոստոսի 10-ից։ Բացի այդ, արդեն այսօրվանից՝ հուլիսի 21-ից, կգործի Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը։ Ածուխի նկատմամբ պատժամիջոցների սահմանման ամսաթիվը համընկնում է Եվրամիության կողմից ռուսաստանյան ածուխի դեմ կիրառվող սահմանափակող միջոցների մեկնարկի հետ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը