ABNews
Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին արագացել է մինչև 10,1 տոկոս
Լուրեր | 2022/08/18 07:50

Մեծ Բրիտանիայում սպառողական գները հուլիսին տարեկան արտահայտությամբ կտրուկ բարձրացել են 10,1 տոկոսով: Այսպիսով գնաճն արագացել է հունիսի համեմատությամբ, երբ այն կազմում էր 9,4 տոկոս եւ եղել է առավելագույն ցուցանիշը ավելի քան 40 տարվա ընթացքում:Գնաճային ճնշման մեծացումը Մեծ Բրիտանիայում առավելապես կապված է սննդամթերքի գների բարձրացման հետ: Վիճակագրական վարչության տվյալները վկայում են, որ վերջին անգամ երկրում գնաճի այսքան բարձր մակարդակ գրանցվել է 1982 թվականի փետրվարին: Այդ տարի գնաճը հունվարին հասել է գրեթե 11 տոկոս բարձրակետի եւ դեկտեմբերի դրությամբ իջել մինչեւ 6,5 տոկոս: Մանրածախ գները տարեկան արտահայտությամբ կտրուկ բարձրացել են 12,3 տոկոսով՝ մեկ ամիս առաջ 11,8 տոկոսով աճից հետո:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
