ABNews
Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը
Լուրեր | 2022/08/12 06:58

Սպասվում է, որ սեպտեմբերին Ղազախստանը կսկսի իր հում նավթի մի մասը վաճառել Ադրբեջանի ամենամեծ խողովակաշարով, քանի որ երկիրն այն երթուղու այլընտրանք է փնտրում, որը Ռուսաստանն սպառնացել էր փակել: Հայտոնում Է Ռոյթերսը: Ղազախական նավթի արտահանումը կազմում է համաշխարհային մատակարարումների ավելի քան 1 տոկոսը կամ օրական մոտ 1,4 մլն բարել։ 20 տարվա ընթացքում դրանք մատակարարվել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշարով ռուսաստանյան սեւծովյան Նովոռոսիյսկ, որն ապահովել է ելքը համաշխարհային շուկա։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը տեղեկացրել է, որ Կազմունայգազ ղազախական պետական ընկերությունը նախնական բանակցություն է վարում SOCAR ադրբեջանական պետական ընկերության առեւտրային ստորաբաժանման հետ տարեկան 1,5 մլն տոննա ղազախական նավթ ադրբեջանական խողովակաշարով վաճառելու թույլտվության մասին, որով նավթը կհասցվի թուրքական միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
