ABNews
Հայաստանի ՀՆԱ աճն այս տարի կգերազանցի բոլոր կանխատեսումները
Լուրեր | 2022/07/14 08:03

Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է Մակրոտնտեսական զեկույց, որում ամփոփվել են 2022 թվականի առաջին կիսամյակում բանկի անդամ երկրների տնտեսական զարգացման արդյունքները։ Զեկույցում նշվում է այս տարվա երկրորդ եռամսյակում բանկի անդամ երկրներում տնտեսական իրավիճակի տարբերվող զարգացումը։ Ռուսաստանի եւ Բելառուսի տնտեսությունները ենթարկվել են ուժեղ պատժամիջոցների ճնշմանը, ինչը հանգեցրել է գործարար ակտիվության նվազմանը։ Իր հերթին, Ղազախստանում, Հայաստանում եւ Ղրղզստանում տնտեսական ակտիվությունն ուժեղ դինամիկա է դրսեւորել։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսությունն առավել մեծ դինամիկա է ցույց տալիս։ 5 ամսվա ընթացքում երկրի տնտեսական ակտիվությունն աճել է 10,2%-ով։ Հաջող զբոսաշրջային սեզոնը եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից սպառողական պահանջարկի ընդլայնումը նպաստում են երկրի տնտեսությանը: Հաշվի առնելով սպասվածից ավելի ուժեղ երկրորդ եռամսյակը՝ Հայաստանի ՀՆԱ աճն այս տարի կգերազանցի բոլոր կանխատեսումները։ Միևնույն ժամանակ այդ երկրներում գնաճը շարունակում է բարձր մնալ, սակայն արձանագրվել են կայունացման նշաններ։ Հունիսի արդյունքներով տարածաշրջանում սպառողական գների աճը ԵԱԶԲ վերլուծաբանները գնահատում են 15,2%:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
