ABNews
Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ
Լուրեր | 2022/07/05 10:11

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի և տուրքերի ցուցանիշները, որտեղից Starthub Armenia-ն ներկայացրել է այն ՏՏ ընկերություններին, որոնք տեղ են գտել այդ ցուցակում: 10-րդն է Սոֆթ Կոնստրակտը, որը վճարել է 3.149 մլրդ դրամ հարկ։Սինոփսիս Արմենիան ցուցակի 42-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 1.153 մլրդ դրամ հարկ։ Պիկսարտը 966.46 մլն դրամ ցուցանիշով 57-րդ հորիզոնականում է։ Դիջիթեյնը ցուցակի 60-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 916.73 մլն դրամ հարկ։ Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ ընկերությունը 122-րդ հորիզոնականում է՝ 478.4 մլնդրամ։ 125-րդ հորիզոնականում ԷՊԱՄ Սիսթեմզն է, իսկ Դատաարտ ԱՄ ընկերությունը 162-րդն է: Վիէմուեր Իսթերն Յուրոփն էլ 171-րդ է: Եվ սա ամբողջ ցուցակը չէ, 1000 խոշոր հարկատուների ցանկի մեջ ընդգրկված են ընդհանուր առմամբ ՏՏ հարյուրավոր ընկերություններ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
