ABNews
Հայաստանից ապրանքների արտահանման ծավալն աճել է
Լուրեր | 2022/08/09 07:33

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը աշխարհի հետ արել է 5 մլրդ 152 մլն դոլարի առևտուր, որից 1 մլրդ 881 մլն դոլարը Հայաստանից արտահանումն է, իսկ 3 մլրդ 271 մլն դոլարը՝ներմուծումը։ Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս ` 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանից ապրանքների արտահանման ծավալն աճել է 36.3%-ով, ներմուծումը՝ 48.7%-ով։ Արտահանման ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է:Այս վեց ամիսներին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 543 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 48.4%- ով: Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման ծավալում կազմում է 28.8%: Արտահանման առաջին եռյակում են Չինաստանը, Շվեյցարիան ու Բուլղարիան՝ հավասար կշիռներով, որտեղ Հայաստանն արտահանում է հիմնականումցհանքահումք։ Հայաստանի արտահանման 9.4%ն այս տարվա առաջին կիսամյակում զբաղեցրել է Չինաստանը։ Արտահանումը կազմել է 176 մլն դոլար։Ու չնայած Չինաստանը արտահանման մեջ երկրորդ պատվավոր տեղում է, սակայն հայկական ապրանքների արտահանման ծավալը դեպի այդ երկիր, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, համեմատ նվազել են է.8%-ով։11.6%ով էլ նվազել է Շվեյցարիա արտահանումը՝ կազմելով 142 մլն դոլար։ 34.9%-ով աճել է Բուլղարիա արտահանումը։ Արտահանման աճին էապես նպաստել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան, Իրաք, Նիդերլանդներ և Բուլղարիա արտահանումը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
