ABNews
Կառավարությունը 2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար
Լուրեր | 2022/08/18 07:18

Գործադիրը 2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար: Կառավարությունը հաստատել է նախագիծը:
Դիզայնի օժանդակ ծառայությունը ՊԵԿ-ը նախատեսում է ձեռք բերել Ֆըրսթ Քլաս ընկերությունից, քանի որ այդ կազմակերպության ղեկավարը Վահան Խաչատրյան է, որը սովորել է Իտալիայի նորաձեւության ակադեմիայում, աշխատել է Իտալիայում՝ համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style, բացի այդ նա նաեւ ունի սեփական հագուստի ապրանքանիշ՝ ավելի քան 10 տարվա պատմությամբ։ Կառավարությունը հայտնում է, որ մեկ անձից է գնումն արվելու, քանի որ այդպիսի կարճ ժամկետն այլ տարբերակով չի պահպանվի։
Այսպիսով, կկազմվի ամառային ու ձմեռային տոնական, նաեւ ամառային ու ձմեռային ամենօրյա հագուստի էսքիզ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
