ABNews
Կառավարությունը մասնակի կփոխհատուցի աշնանացան ցորենի մշակության ծախսը
Լուրեր | 2022/08/29 07:01

Ցորենի ցանքատարածքների ավելացման ու բերքատվության բարձրացմանը նպաստելու նպատակով Հայաստանի կառավարությունը սկսում է ֆերմերային տնտեսությունների աջակցության նոր ծրագիր : Մասնակի կփոխհատուցեն աշնանացան ցորենի մշակության ծախսը: Ծրագրից կարող է օգտվել մինչև 100 հեկտար ցանքս անողը: Առաջարկ կա նաև չհավաստագրված սերմացու օգտագործողի համար: Այս դեպքում հեկտարի հաշվով կփոխհատուցեն 70 հազար դրամ: Երկրի տարեկան պահանջարկը 360 հազարից 370 հազար տոննա է, ինչի զգալի մասը՝ 270 հազարը, ներմուծվում է: Պարենային անվտանգության խնդիր Հայաստանը չունի, 2022-ի պահանջարկի ամբողջ խմբաքանակն արդեն ներկրված է: Ծրագիրն իրականացվում է ոչ միայն պարենի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու նպատակով, այլև՝ որ չմշակվող հողերը մշակվեն:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
