Կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում գնաճի տեմպը աստիճանաբար կթուլանա
Լուրեր |
Նախորդ տարվա 3-րդ եռամսյակից մինչև այս տարվա 2-րդ եռամսյակ Հայաստանում պահպանվել է բարձր գնաճային միջավայրը: ԿԲ հաշվետվության մեջ նշված է, որ դրան նպաստել են ինչպես արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունները, այնպես էլ ներքին պահանջարկի աճը: Բարձր գնաճը զսպելու համար ԿԲ-ն իրականացրել է հստակ քայլեր, որի շնորհիվ տարեվերջից դիտվել է 12-ամսյա գնաճի էական նվազում, սակայն այս տարվա փետրվարի վերջից, ռուս-ուկրաինական հակամարտության սրման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ազդեցությամբ, տնտեսությունում ձևավորվել են գնաճային նոր գործոններ: Ստեղծված վիճակը կարգավորելու համար երկրի գլխավոր բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը, 2.75 տոկոսով ։ դրա շնորհիվ՝ տարեվերջից գնաճը որոշակիորեն մեղմվել է: 12-ամսյա գնաճը մինչև դեկտեմբեր ավելանալուց հետո նվազել է մինչև 6.5%, իսկ երկրորդ եռամսյակում կրկին ավելացել է՝ հունիսին հասնելով 10.3%-ի: Կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում գնաճի տեմպը աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
Լուրեր | 2026/05/08 16:43
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
Պատասխանը դեռ չենք ստացել:
-
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23 -
Դեպի Երևան թռիչքների զանգվածային չեղարկումներ են
2026/05/08/ 16:19 -
Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
2026/05/08/ 15:54 -
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
2026/05/08/ 15:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․