ABNews
Խմելու ջուրը կարող է նորից թանկանալ
Լուրեր | 2022/08/26 06:48

Խմելու ջուրը, որ այս հունվարին էր թանկացել, կարող է նորից թանկանալ։ Այժմյան գինը՝ խմ-ի հաշվով սոցիալապես անապահով բաժանորդների դեպքում 180, մյուս բնակիչ-բաժանորդների համար 200 դրամը, Վեոլիան առաջարկում է բարձրացնել մինչև բոլորի համար 209 դրամի։ Ընկերությունը պարզաբանում է՝ գնի ճշգրտման պատճառը երկրում կանխատեսվածից եռակի բարձր սղաճն է։ Ծախսային ի՞նչ բեռ կավելանա ամիսը միջինը 15 խմ ջուր օգտագործող սպառողների վրա՝ դեռ վաղ է գնահատական տալ։ Հանրային ծառայությունները չեն բացառում՝ գինը նախորդ տարիների պես նաև պետության սուբսիդիայի միջոցով մեղմելու տարբերակը։Ջրի ծախսի մոնիտորինգ անելու, հաշվարկների ու վերջնական որոշում կայացնելու համար հանձնաժողովըունի 80 աշխատանքային օր, այնպես որ՝ նոր գինն ուժի մեջ մտնի հունվարից։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
