Լատվիա-Ռուսաստան սահմանին կայանված է մնացել 1250 բեռնատար Լատվիայից Ռուսաստան սահմանային անցակետում բեռնատարների հսկայական հերթեր են գոյացել: Լատվիայի Պետական եկամուտների ծառայության  տվյալով`երկու մաքսակետում կուտակվել է 1250 բեռնատար: Բեռնատարները կայանած են մնում գրեթե 153 ժամ: Հերթեր են գոյացել նաև Բելառուսի սահմանին: Այնտեղ ընդհանուր առմամբ սպասում է 450 մեքենա: Հուլիսի 10-ին ավարտվեց ժամկետը, երբ  հնարավոր էր Ռուսաստան մատակարարել  պատժամիջոցների տակ գտնվող մի քանի ապրանք: Լատվիայի իշխանությունը ակնկալում էր, որ դա հնարավորություն կտա հերթերից խուսափել, սակայն դա տեղի չունեցավ: