Ի՞նչ հետևանքներ կունենա ՌԴ իրավիճակը Հայաստանի վրա
Լուրեր |
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է արել Հայաստանի շուրջ սպասվող զարգացումների մասով: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները:
Մասնավորապես, Հայաստանի համար ռիսկային է այն, որ պետական պարտքի կազմում արտարժույթի տեսակարար կշիռը շարունակում է մեծ մնալ, այդուհանդերձ, երկիրը, ըստ Fitch-ի, առաջիկայում վճարունակության խնդիրներ չի ունենա։ Նկատենք, որ 2021 թվականի դրությամբ Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ապրանքների արտահանման 28%-ը, ներմուծման 37%-ը, զբոսաշրջային հոսքերի, օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ դրամական փոխանցումների 40%-ը:
Նաեւ կանխատեսվում է, որ տրանսֆերտների՝ դրամական փոխանցումների սպասվող կրճատմանը զուգահեռ՝ Հայաստանում տնային տնտեսությունների կողմից սպառումը կկրճատվի՝ բացասաբար ազդելով տնտեսական աճի վրա։ Ըստ նրանց՝ 2022 թվականին գնաճը Հայաստանում կկազմի միջինում 8.5%, որը բարձր է Կենտրոնական բանկի նախանշած թիրախից՝ 4% +/- 1.5%-ից։
Իսկ 2023 թվականի համար գործակալությունը կանխատեսում է 5% գնաճ։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 6.5%, հունվարին՝ 7.1%»: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 2-ի կարևոր լուրերը
2026/03/02/ 19:19 -
Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում
2026/03/02/ 18:40 -
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2026/03/02/ 18:09 -
Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի
2026/03/02/ 18:07 -
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռшզմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ
2026/03/02/ 18:06 -
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
2026/03/02/ 18:03 -
Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ
2026/03/02/ 17:39 -
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
2026/03/02/ 17:15 -
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
2026/03/02/ 17:14 -
Քրեական ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
2026/03/02/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ՓԵՏՐՎԱՐԻ 28, 2026 Թ.