Եվրոպայի համար դժվար կլինի գոյատեւել այս ձմեռ Եթե եվրոպական երկրները չկրճատեն գազի սպառումը գոնե 15%-ով, ձմռանը կբախվեն լուրջ դժվարությունների, հայտնել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարը: Նա գրեթե վստահ է, որ գազի սպառման կամավոր կրճատումը բավարար կլինի այս ձմռանը գոյատեւելու համար։ Միաժամանակ նա եվրոպական երկրներին կոչ է արել նույնիսկ ներկա պայմաններում հրաժարվել ածխից՝ կլիմայի փոփոխության հետեւանքների դեմ պայքարում իրենց նպատակներին հասնելու համար։