ABNews
Եվրոն կդառնա Խորվաթիայի պաշտոնական արժույթը
Լուրեր | 2022/07/06 06:02

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Խորվաթիայի ՝ եվրագոտի մտնելուն։ Կողմ է քվեարկել 539, դեմ ՝ 45, ձեռնպահ ՝ 48 պատգամավոր: Այժմ վերջնական քայլը կլինի առաջարկի ընդունումը հուլիսի 12-ին ԵՄ տնտեսական և ֆինանսական խորհրդի նիստում։ Սակայն քանի որ այս նախաձեռնությունը սկզբում դրական են գնահատել ԵՄ խորհուրդը և Եվրահանձնաժողովը, իսկ ավելի ուշ արժանացել է Եվրախորհրդարանի որոշմանը, ակնկալվում է, որ նիստում կհաստատվի Խորվաթիայի մուտքը եվրոգոտի։
https://www.youtube.com/watch?v=jOAu5_Fas0M
Այսպիսով, 2023 թվականի հունվարի 1-ից եվրոն պետք է դառնա Խորվաթիայի պաշտոնական արժույթը ՝ փոխարինելով ներկա գործածվող կունային։Եվրահանձնաժողովը մայիսի վերջին հավանություն է տվել Խորվաթիայի եվրագոտի մուտքին։ Այս արժութային միության անդամ երկրների թիվը այս դեպքում կհասնի քսանի։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
