ABNews
Եվրոգոտում գնաճը հուլիսին հասել է ռեկորդային 8,9 տոկոսի
Լուրեր | 2022/08/19 07:30

Սպառողական գները եվրոյի գոտում հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 8,9%-ով: Ցուցանիշն առավելագույնն է տվյալների հաշվարկի սկզբից: Գնաճը չորս անգամ գերազանցում է Եվրոպական կենտրոնական բանկի նախատեսած 2%-ը: Սպառողական գներն ամսական կտրվածքով աճել են 0,1%-ով: Ըստ ՙԵվրոստատի՚ տվյալների՝ անցյալ տարվա հուլիսի համեմատ էներգակիրների գներն աճել են 39,6%-ով, սակայն աճի տեմպը դանդաղել է մեկ ամիս առաջ գրանցված 42%-ից: Պարենը, ալկոհոլը եւ ծխախոտը թանկացել են 9,8%-ով, արդյունաբերական ապրանքները՝ 4,5%-ով , ծառայությունները 3,7%-ով: Սպառողական գները առանց սննդամթերքի եւ էներգիայի նախորդ ամիս տարեկան կտրվածքով աճել են 4%-ով՝ հունիսի 3,7%-ի դիմաց: ԵՄ-ում ամենացածր գնաճը գրանցվել է Մալթայում 6,8%, ամենաբարձրը Էստոնիայում 23,2%:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
