ABNews
ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում
Լուրեր | 2022/03/21 01:33

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում։
Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ-ում ունեցած դիվանագիտական աղբյուրներին։
«Մենք պատրաստում ենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, շատ նոր անուններ են առաջարկվում»,- Reuters-ը մեջբերել է ԵՄ-ի ներկայացուցչի խոսքերը։
Բացի այդ, ԵՄ-ի դիվանագետները գործակալությանն ասել են, որ Բալթիայի երկրները, այդ թվում Լիտվան, առաջարկում են նավթային էմբարգո մտցնել Մոսկվայի դեմ։ Իսկ Գերմանիան զգուշացնում է հապճեպ քայլեր անելուց, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բարձր են։
Երկուշաբթի Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պլանային հանդիպումը, որի գլխավոր թեման իրավիճակն է Ուկրաինայում։ ԵՄ-ի արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուիչ Ժոզեպ Բորելը նախարարներին կներկայացնի հակամարտության զարգացման հնարավոր սցենարների իր վերլուծությունը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
