«Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»,–ասված է հաղորդագրությունում։
Մինչդեռ news.am–ը գրում է, որ Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին։ Սիսիանի բնակիչները ահազանգել են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է՝ սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել։ Վերջինս անհայտ հանգամանքներում այսօր կրակել է Շաքիի բնակիչ երիտասարդ աղջկա ոտքին։
«Աղջկա անունը Անի է, հենց Շաքիի բնակիչ է, լավ է, որ վիրավորումը ոտքի հատվածում է։ ԱՄբողջ զորքը էս պահին Շաքիում է, մարդիկ սարսափած են, ահաբեկված»,– պատմել է Շաքիի բնակիչը։


