ABNews

Գյումրիի սելեկցիոն կայանում բերքատվությունն աճել է մոտ 3 անգամ

Լուրեր | 2022/08/03 06:47

Գյումրիի սելեկցիոն կայանում բերքատվությունն աճել է մոտ 3 անգամ
Գյումրիի սելեկցիոն կայանում գարու բերքահավաքն արդեն ավարտվել է: Համախառն բերքը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 3 անգամ: Միջին բերքատվությունը գիտական և արտադրական բաժիններում համապատասխանաբար կազմում է 30.3 ց/հա և 26 ց/հա: Հատկանշական է, որ ցանքատարածությունների մոտ 10%-ը պարարտացվել է օրգանական պարարտանյութերով, և օգտագործվել են բույսերի պաշտպանության օրգանական միջոցներ: Կարևոր է նշել, որ տվյալ հատվածների բերքատվությունը ավելի է եղել մյուս հատվածներից:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը