Գերբեռնված մեքենաները տուգանվում են
Լուրեր |
Հանրապետությունում իրականացվող ասֆալտապատմանը զուգահեռ գերբեռնված մեքենաները վնասում են ճանապարհները: ահազանգում է ոլորտը վերահսկող տեսչականը: Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Վաղարշապատ-Երևան ճանապարհին հերթով կշռում, ստուգում են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատարների թույլատրելի բեռնվածությունը: Այդպիսի տրանսպորտային միջոցը միջպետական նշանակության ճանապարհներին քաշող սռնու վրա պետք է ունենա առավելագույնը 11.5 տոննա բարձվածություն՝ բացատրում է տեսչականի մասնագետը, հանրապետական նշանակության ճանապարհներին՝ 10, տեղական ճանապարհներին՝ 8 տոննա: Տուգանքի չափը 200.000 դրամ է, եթե չմասնատվող բեռ է, օրինակ՝ մեծ քար է տեղափոխում, տուգանքի այդ չափը յուրաքանչյուր տոննայի համար է: Շարժական այս կշեռքներին շուտով կփոխարինեն անշարժները, տեսչականը նախատեսում է առաջիկայում Սիսիանում 24-ժամյա ծառայություն սկսել: Զուգահեռ մշակվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխության, լրացման նախագիծ, ըստ որի՝ մինչև 3 տոննա գերբեռնվածության համար վարորդը կտուգանվի 200.000 դրամով, դրանից հետո յուրաքանչյուր ավելի ամեն տոննայի համար էլ կլինի ևս 200.000 դրամ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 22:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 19:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 22:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 19:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13 -
Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
2026/01/16/ 14:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․