ABNews

Բելառուսում տարեկան գնաճը հասել է 17,6 տոկոսի

Լուրեր | 2022/07/12 06:26

Բելառուսում տարեկան գնաճը հասել է 17,6 տոկոսի
Բելառուսում սպառողական գները հունիսին` մայիսի համեմատ աճել են 1,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ` 17,6 տոկոսով։ Ըստ Բելառուսի վիճակագրական կոմիտեի տվյալների` ընթացիկ տարվա հունիսին պարենային ապրանքների գներն աճել են 0,7 տոկոսով, իսկ տարվա ընթացքում` 19,6 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1,5 տոկոսով, իսկ տարվա ընթացքում` 19,7-ով։ Ծառայությունները թանկացել են 1,3 տոկոսով, տարվա ընթացքում` 19,7-ով։Նախորդ տարի Բելառուսում գնաճը կազմել է 9,97 տոկոս։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը