ABNews
Անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն աճել են
Լուրեր | 2022/08/10 08:32

Ըստ Կադաստրի կոմիտեից, համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների? 2021 թվականի վերջին բնակարանային ֆոնդում հաշվառվել է 19 հազար 256 բազմաբնակարան շենք` 448 հազար 938 բնակարաններով, 422 հազար 217 առանձնատուն, հանրակացարանային ֆոնդի և ժամանակավոր բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը եղել է 264 հազար 047 քմ: Այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ կատարվել է 96 հազար 535 գործարք, որից 37 հազար 322-ը՝ օտարում, 5 հազար 093-ը՝ վարձակալություն, 12 հազար 487-ը գրավադրում, 18 հազար 624-ը՝ ժառանգություն, 13 հազար 281-ը՝ առաջնային գրանցում և այլ տիպի գործարքներ: Ընդհանուր գործարքներից 26 հազար 964-ը վերաբերել են բնակարաններին, 20 հազար 418-ը բնակելի տներին, 36 հազար 326-ը? հողերին, որից գյուղատնտեսական նշանակության՝ 22 հազար 182-ը: Ի դեպ, Հայաստանի գյուղական բնակավայրերում կատարվել է անշարժ գույքի օտարման 15 հազար 663 գործարք, մարզերի քաղաքներում՝ 9 հազար 216, իսկ Երևանում՝ 12 հազար 443:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
