ABNews

Ամերիկյան բիզնեսը փորձում է Թուրքիայի տարածքով գաղտնի վերադառնալ ՌԴ

Լուրեր | 2022/08/30 07:28

Ամերիկյան բիզնեսը փորձում է Թուրքիայի տարածքով գաղտնի վերադառնալ ՌԴ
Շատ ամերիկյան ընկերություններ, որոնք լքել են Ռուսաստանը կիրառված պատժամիջոցների պատճառով, փորձում են Թուրքիայի տարածքով վերադառնալ ռուսական շուկա։ Yeni Safak-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ նրանք միջնորդավճարներ են առաջարկում թուրքական ընկերություններին համատեղ բիզնես հիմնելու համար: Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկյան ընկերություններից շատերը Ռուսաստանից ապրանք ձեռք բերելու համար բիզնես են իրականացնում Ռուսաստան-Թուրքիա-Դուբայ-ԱՄՆ երթուղով:Ըստ թերթի տվյալների՝ ամերիկյան ընկերությունները հիմնականում ցանկանում են Ռուսաստանում գնել նավթաքիմիական արտադրանք, թանկարժեք մետաղներ, հացահատիկ, մետաղներ, պարարտանյութեր, քիմիական նյութեր, ալկոհոլային խմիչքներ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը