Ռուսաստանն ավելացրել է Հայաստանին բենզինի մատակարարման քվոտան Հայաստանի ներմուծողներն այսուհետ հնարավորություն ունեն Ռուսաստանից գնել եւ ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին,- գրել է banks.am-ը: Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակում նոյեմբերի 1-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան: