Հուլիսի 30-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ շշալցված կոնյակի արտահանման հետ կապված հարցերը հիմնականում կարգավորվել են։ Արտադրանքը համապատասխանում է պահանջվող բոլոր ստանդարտներին, իսկ ոլորտի մասնակիցներին նախարարը շնորհակալություն է հայտնել բարձր որակի և համբերատարության համար։
▪️ ՄՊՀ-ն շարունակում է ուսումնասիրել հեղուկ գազի շուկան. վարույթ դեռ չկա
Հուլիսին գազատարների հերթի պատճառով գազի գինը կտրուկ աճել էր՝ 120 դրամից հասնելով 200 դրամի։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է, որ վարույթ դեռ չկա, սակայն շուկան շարունակվում է ուսումնասիրել։
▪️ ՍԱՏՄ ղեկավարը Ռոսսելխոզնադզորի ղեկավարի հետ քննարկել է ծաղկի մատակարարման հարցը
Տիգրան Պետրոսյանն ու Սերգեյ Դանկվերտը քննարկել են բուսասանիտարական պահանջների պահպանումը՝ ծաղկի արտահանման և մատակարարման հստակեցման շրջանակում։ Հանդիպումը կայացել է Մոսկվայում։
▪️ Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները հունիսին կազմել են 1,246 մլրդ դրամ
ԿԲ տվյալներով՝ ամենախոշոր մասնաբաժինը՝ 1,223 մլրդ դրամ, գտնվում է պահպանողական ֆոնդերում։ Հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմում են շուրջ 13.6 մլրդ, իսկ կայուն եկամտայինները՝ մոտ 9.8 մլրդ դրամ։
Միջազգային
▪️ ԱՄՆ-ը 10 օրից կսահմանի մաքսատուրքեր և պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի պայմաններին, Վաշինգտոնը կսահմանի տնտեսական նոր սահմանափակումներ։
▪️ Կանադան նպատակ ունի մինչև օգոստոսի 1-ը առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ
Կանադայի իշխանությունները փորձում են արագացնել բանակցությունները Թրամփի վարչակազմի հետ։ ԱՄՆ-ն արդեն մի շարք երկրների հետ նման համաձայնագրեր է կնքել։
▪️ Ֆրանսիան օդային մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
Ֆրանսիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ օգնությունն օդից կընթանա, քանի որ ցամաքային մուտքի հնարավորությունները սահմանափակ են՝ Իսրայելի դիմադրության պատճառով։
▪️ Գերմանիան որոշել է կրկնապատկել ռազմական բյուջեն մինչև 2029թ․
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի բյուջեն կկազմի 162 մլրդ եվրո, որից 9 մլրդ հատկացվելու է Ուկրաինայի օգնությանը։ Սա ՆԱՏՕ-ի պահանջած ՀՆԱ-ի 3.5%-ից բարձր մակարդակ է։
Հետաքրքիր
▪️ Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է, որ նույնիսկ վիզա ստանալուց հետո օրենքների խախտումը կարող է հանգեցնել վիզայի չեղարկման։ Դեսպանատունը շեշտում է, որ վիզան արտոնություն է, ոչ թե իրավունք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․