ՀՀ սոցիալ-տնտեսական ցուցանիշները 2024թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ. Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 8.1%-ով, Շինարարության ոլորտն աճել է 15.5%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 18.8%-ով, Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 5.8%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.7%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 2.8%-ով, Արտահանումն ավելացել է 95.1%-ով, Ներմուծումն աճել է 50.8%-ով, Սպառողական գների ինդեքսն անփոփոխ է մնացել։ 2024թ.-ի հոկտեմբեր ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ հետևյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 4.2%-ով, Շինարարության ոլորտն աճել է 13.5%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 13.7%-ով, Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 5.2%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.3%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 19%-ով, Արտահանումն ավելացել է 23.1%-ով, Ներմուծումն ավելացել է 6.6%-ով, Սպառողական գների ինդեքսն աճել է 0.6%-ով։ 2024թ.-ի հոկտեմբեր ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները 2024թ.-ի սեպտեմբերի նկատմամբ հետևյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.6%-ով, Շինարարության ոլորտն աճել է 3.3%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 2.1%-ով, Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 2.5%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10.9%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 6.2%-ով, Արտահանումն աճել է 7.5%-ով, Ներմուծումն աճել է 11.3%-ով, Սպառողական գների ինդեքսն աճել է 0.3%-ով։