«Globbing»-ի, «Onex»-ի և «Հայփոստ» -ի նկատմամբ հարուցվել են վարույթներ Արտասահմանից ապրանքներ առաքող երեք ընկերությունները Գլոբալ Շիփինգը, նույն ինքը Գլոբբինգը, Օնեքսը և Հայփոստը իր Բեր Բեր ծառայությունով խախտել են առաքման ժամկետը, այսինքն գերազանցել են նախապես հայտարարաված ժամկետն ու առաքանին սպառողին է հասել շատ ավելի ուշ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս երեք ընկերությունների նկատմամբ վարույթ է հարուցել: Առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով: Մանրամասները՝ տեսանյութում.